ՔՊ-ն Հայկ Մարությանին և ավագանու ընդդիմադիր ևս չորս անդամներին մանդատից զրկելու նախագիծ է ներկայացրել

ՔՊ-ն Հայկ Մարությանին և ավագանու ընդդիմադիր ևս չորս  անդամներին մանդատից զրկելու նախագիծ է ներկայացրել

Քիչ առաջ Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրեց, որ ՔՊ-ականները իր և իր որոշ գործընկերների մանդատից զրկելու գործընթաց են սկսել:

«Նիկոլական ավագանիները նախաձեռնել են ինձ ու իմ ընդդիմադիր գործընկերներին ավագանու մանդատից զրկելու գործընթաց: Սա ապօրինություն ու քաղաքական հետապնդում է «Մայր Հայաստանի» դեմ: Մեզ մանդատը տվել է նիկոլական իշխանությանը մերժող քաղաքացին և մենք այդ մանդատն իրացնելու ենք»,- գրել է Գևորգ Ստեփանյանը:

Նշենք, որ Mediahub-ի տեղեկություններով նույն նախագծով բացի Գևորգ Ստեփանյանից ավագանու ևս երեք անդամի մանդատից զրկելու հարց է դրված, որոնցից մեկը «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն է, իսկ մյուսները «Մայր Հայաստան» խմբակցությունից են` Զարուհի Փոստանջյանը, Սոնա Աղեկյանը և Նարինե Հայրապետյանը, որին վերջերս առևանգել էին, որից հետո նա հեռացավ Ռուսաստանում է և քաղաքական ապաստան է խնդրել ՌԴ-ից:

Հարցը քննարկվելու է արտահերթ նիստով փետրվարի 5-ին: