Ձեր հարց տալու տոնայնությունը տգեղ է․ ընդհարում՝ Մելիքբեկյանի և Չելոյանցի միջև

ՀՖՖ նախագահի ընտրության ժամանակ նիստի դահլիճում «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի նախագահ Ջևան Չելոյանցը բարկացած հարց ուղղեց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին։ 

Մելիքբեկյանը խնդրեց հանգիստ խոսել։

«Նախ, պարոն Չելոյանց, ձեր հարց տալու տոնայնությունը շատ տգեղ է, Դուք դու-ով եք խոսում գլխավոր քարտուղարի հետ»,- ասաց Մելիքբեկյանը։

Չելոյանցը կրկին վրդովված պատասխանեց։ Նրա համար տարօրինակ էր, թե ինչու գլխավոր քարտուղարը չի խոսում ռուսերեն, գլխավոր քարտուղարն էլ արձագանքեց․ «Ես հիանալի խոսում եմ ռուսերեն, և Դուք դրա մասին գիտեք, բայց մենք հիմա ՀՖՖ ժողովում ենք, որտեղ պաշտոնական լեզուն հայերենն է։ Եվ Դուք 7 տարվա ընթացքում կարող էիք գոնե հայերեն խոսել՝ լինելով Հայաստանում և ղեկավարելով ակումբը»։ 

Մանրամասները՝ տեսանյութում