ՌԴ ԶՈՒ-ն գիշերվա ընթացքում ոչնչացրել է 9 ԱԹՍ և 1 անանձնակազմ նավ

Գիշերվա ընթացքում ՌԴ հակաօդային պաշտպանության ուժերը Բրյանսկի (7), Բելգորոդի (1) և Սարատովի (1) մարզերում որսացել և ոչնչացրել են 9 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր, հաղորդել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Բացի այդ, Սևծովյան նավատորմի հերթապահ հրաձգային զինատեսակները Սև ծովի հյուսիս-արևմտյան մասում ոչնչացրել են անանձնակազմ նավը, որը շարժվելիս է եղել դեպի Ղրիմ։