Ինչո՞ւ է իշխանությունն անընդհատ հիշում Հոկտեմբերի 27-ի մասին

Ինչո՞ւ է իշխանությունն անընդհատ հիշում Հոկտեմբերի 27-ի մասին

Ազգային ժողովրդարական բևեռի առաջնորդներից Ժիրայր Սեֆիլյանը տեղեկացրել է, որ «ահաբեկչության գործի» շրջանակում որպես վկա երեկ Ազգային անվտանգության ծառայությունում հարցաքննվել է։

Նա հերքել է Բևեռի մասնակցությունն այդ գործին։

Սեֆիլյանն ասել է, որ կալանավորվածներից երկուսին ճանաչում է, բևեռական չեն, բայց վերջին շրջանում շփումներ են ունեցել իրենց հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացման շուրջ։

Սեֆիլյանը չի կարծում, թե նրանք իսկապես փորձել են ահաբեկչություն կատարել։

Նոյեմբերի 2-ին ԱԱԾ-ն հաղորդել էր, որ ահաբեկչության նախապատրաստություն է բացահայտել։
Հետպատերազմյան Հայաստանում իշխանությունը գրեթե ամենօրյա ռեժիմով դավանաճանների էր բացահայտում, բայց այդպես էլ մինչև հիմա չունենք իրավական ակտ՝ դատական վճռի տեսքով:
Ըստ այդմ, շատ զգուշությամբ պետք է վերաբերենք ահաբեկչության «բացահայտումների» պաշտոնական տեղեկատվությանը, քանի դեռ չկան ավելի առարկայական հիմնավորումներ, դատական ակտեր:

Մյուս կողմից, նոր «Հոկտեմբերի 27»-ի հնարավորության մասին շարունակ խոսում է հենց իշխանությունը, ընդ որում՝ քարոզչական նպատակներով:

Ըստ ամենայնի, այսօրվա լուզեր իշխանությունները, մի կողմից, փորձում են իրենց նույնացնել Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի հետ, մյուս կողմից՝ ցույց են տալիս իրենց «ինքնիշխանությունը», թե իբրև տեսեք՝ կրծքով պաշտպանում ենք Մեղրին:

Բայց ճշմարտությունն այն է, որ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ վիճահարույց կետը, որը ճանապարհ է բացում, այսպես ասած, Զանգեզուրի միջանցքի համար, ստորագրել է հենց Փաշինյանը։

Վահրամ Բագրատյան