Կհանդիպենք դատարանում. Մանե Թանդիլյանը՝ Ավինյանին

Կհանդիպենք դատարանում. Մանե Թանդիլյանը՝ Ավինյանին

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը Տիգրան Ավինյանին սպառնում է դատարանով:

Թանդիլյանն իր էջում իր ելույթից մի հատված է ներկայացրել, որում ասվում է.

«Մինչև ապրիլի 25-ը գործող ավագանին պարտավոր է իր կազմից ընտրել Երևանի քաղաքապետ՝ համաձայն օրենսդրության։ Սակայն երևանցու քվեի հետ կապ չունեցող՝ չընտրված, բայց  դե-ֆակտո  քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ Հանրայինի եթերով հնչեցված խոսքից պարզ է դառնում, որ այդպիսի մտադրություն չունեն։ 

Մարդ, ով նախաձեռնել է Երևանի էկոցիդը, մտածում է, որ ինքն է որոշում, թե երբ կլինեն ընտրությունները։ Իսկ ինչո՞ւ մտադիր չեն անելու, ի՞նչ եք կարծում։ Որովհետև գործող իշխանությունը պարզապես վախենում է  արտահերթ ընտրություն անցկացնելուց, քանի որ համոզված է՝ օրինական եղանակով  անհնարին է իրենց վերարտադրությունը։ 

Սակայն, եթե մինչև ապրիլի 25-ը չընտրվեց նոր քաղաքապետ, Երևանի ավագանին պետք է լուծարվի օրենքով սահմանված կարգով՝ կառավարության որոշմամբ։ Ու, եթե կառավարությունը, ինչպես բոլոր հարցերում, այնպես էլ այս հարցում, մատնվի անգործության՝ կհանդիպենք դատարանում»,- հայտարարել է Թնդիլյանը: