ՔՊ-ականների օրոք հայկական տնտեսությունը մեծ տեմպերով գահավիժում է

ՔՊ-ականների օրոք հայկական տնտեսությունը մեծ տեմպերով գահավիժում է

Տնտեսական իրավիճակը շատ մոտ է 2000-ականներին, որից հետո 14% անկում ունեցանք: Այդ մասին հայտարարել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

ՔՊ-ականների օրոք հայկական տնտեսությունը մեծ տեմպերով գահավիժում է՝ գնաճ, արտագաղթ, արտաքին պարտքի ավելացում, աղքատության աճ, զրո ներդրումներ՝ սրանք այն ցուցիչներ են, որոնք ցուցադրում են Փաշինյանի և թիմի մոտ տնտեսական քաղաքականության, ռազմավարության բացակայությունը:
 
ՔՊ-ն չունի այն հարցի պատասխանը, թե ինչպես է ապրելու Հայաստանը 5-10 տարի անց՝ նրանք զբաղված են սեփական բարեկեցիկ ապագան կառուցելով՝  այդ թվում արտասահմանում անշարժ գույք ձեռք բերելով և հաշիվներ բացելով, իսկ ՀՀ բնակչության մեծամասնությունն ապրում է աղքատության շեմից ներքև և մտածում է ընդմիշտ ՀՀ-ից հեռանալու մասին:

Ներդրումների բացակայությունը ՔՊ-ն «հիմնավորում» էր «նախկինների» գոյությամբ և օլիխարգիկ համակարգի առկայությամբ՝ 2018թ.-ից ի վեր իշխանությունը պատկանում է ՔՊ-ականներին, սակայն ներդրումներ այդպես էլ չեն գալիս: ՔՊ-ական էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «հեքիաթային» թվեր է ներկայացնում հայկական տնտեսության մասին, որոնք իրականության հետ շատ քիչ աղերս ունեն:

Արտաքին պարտքի սպասարկումը ՔՊ-ի օրոք դարձել է ազգային անվտանգության հարց: Բանակի վերակառուցումն ու նոր սպառազինությունների գնումը մեծ ծախսեր են պահանջում՝ դրա փոխարեն ՔՊ-ն զբաղված է ողջ Հայաստանն ասֆալտապատելով՝մոռանալով այն հանգամանքը, որ Արցախի մեծ մասը նույնպես ասֆալտապատված էր, սակայն ՔՊ-ի օրոք այն հանձնվեց Ադրբեջանին:

Ներքաղաքական դաշտի բոլոր խաղացողները պետք է հանրության դատին ներկայացնեն տնտեսության փրկության ճանապարհային քարտեզ, որպեսզի ՀՀ քաղաքացիները տեսնեն ու համեմատեն, թե ինչ են առաջարկում «նախկիններն» ու ինչ են այս տարիների ընթացքում արել ՔՊ-ականները:

 

Վահրամ Բագրատյան