Ֆրանսիայի խորհրդարանը աջակցել է Ուկրաինային ու կոչ արել բռնագրավել ռուսական ակտիվները

Ֆրանսիայի խորհրդարանը աջակցել է Ուկրաինային ու կոչ արել բռնագրավել ռուսական ակտիվները

Ֆրանսիայի Ազգային ժողովը հավանություն է տվել բանաձեւին, որը կոչ է անում ավելացնել Ուկրաինային օգնությունը եւ բռնագրավել ռուսական սառեցված ակտիվները, որոնք օգտագործվում են Կիեւին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար:

Չնայած խորհրդարանում բուռն քննարկումներին, փաստաթուղթն ընդունվել է 288 ձայնով։

Դեմ են քվեարկել ևս 54 պատգամավորներ՝ ծայրահեղ ձախ «Անխոնջ Ֆրանսիա»-ի և կոմունիստների ներկայացուցիչներ։ Ծայրահեղ աջակողմյան «Ազգային ճակատը» ձեռնպահ է մնացել:

Բանաձևը, ըստ էության, խորհրդանշական նշանակություն ունի, սակայն պատգամավորները հույս ունեն, որ այն թույլ կտա ազդել կառավարության գծի վրա, որը ներկայումս դեմ է ռուսական ակտիվների բռնագրավմանը։

Բանաձևը կոչ է անում ԵՄ-ին, ՆԱՏՕ-ին և «դաշնակից մյուս երկրներին շարունակել և մեծացնել Ուկրաինային ցուցաբերվող քաղաքական, տնտեսական և ռազմական աջակցությունը»։