Մասնավոր սեկտորից ահազանգ ենք ստանում, որ աշխատող գտնելու խնդիր ունեն․ Նիկոլ Փաշինյան

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2021 թվականին Հայաստանի Հանրապետությունում աղքատության ցուցանիշը կազմել է 26.5 %։

«Իմ գաղափարախոսությունը հետևյալն է, որ աղքատությունը կարելի է հաղթահարել միայն աշխատանքի միջոցով, այլ տարբերակ չկա։ Մենք այսօր աշխատանքի շուկայում աշխատուժի դեֆիցիտի խնդիր ունենք»,- այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ երկրում պատմականորեն նվազագույն աստիճանի է հասել գործազրկությունը, ինչպես նաև կառավարությունն անընդհատ մասնավոր հատվածից ստանում է ահազանգեր, որ աշխատող գտնելու խնդիր ունեն։

Նա նաև տեղեկացրեց, որ 2019 թվականից աղքատության ցուցանիշը նոր մեթոդաբանությամբ է հաշվարկվում, այսինքն՝ 2019 թվականից առաջ ստացված տվյալները չեն կարող համեմատվել այդ թվականից հետո առկա տվյալների հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։