ԵՄ երկրները պայմանավորվել են այս ձմռանը նվազեցնել բնական գազի պահանջարկը 15%-ով

ԵՄ երկրները պայմանավորվել են այս ձմռանը նվազեցնել բնական գազի պահանջարկը 15%-ով, ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ։
ԵՄ-ի էներգամատակարարման անվտանգությունը բարելավելու նպատակով անդամ երկրներն այսօր քաղաքական համաձայնություն են ձեռք բերել այս ձմռանը բնական գազի պահանջարկը կամավոր նվազեցնելու 15%-ով:
Այս միջոցը կգործի այս տարվա օգոստոսի 1-ից մինչև հաջորդ մարտի 31-ը։ Միաժամանակ, մասնակիցները համաձայնության են եկել «կապույտ վառելիքի» պահանջարկի նվազեցման մեխանիզմից որոշ բացառությունների հնարավորության շուրջ։ Երկրներն իրենք կկարողանան ընտրել, թե ինչպես հասնել անհրաժեշտ կրճատմանը։ Հրապարակման մեջ նշվում է նաև կրճատումը պարտադիր դարձնելու մեխանիզմ։
«Անդամ երկրները պայմանավորվել են ուժեղացնել Խորհրդի դերը «միության նախազգուշացումը» նախաձեռնելու գործում: Նախազգուշացումը կակտիվացվի Խորհրդի գործադիր որոշմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ: