Անի Իսպիրյանի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի վաղը 

Անի Իսպիրյանի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի վաղը 

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը, ժամը 11:00-ին։ Այդ մասին հայտնում են MediaHub-ի աղբյուրները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նախօրեին ձերբակալվել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպարյանը: ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում և Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում իրականացվող երկու տարբեր քրեական վարույթներով ՀՀ Քննչական կոմիտեի քննիչների և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից համատեղ իրականացվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական լայնածավալ գործողություններ, այդ թվում՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում՝ ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրերում, կատարվում են խուզարկություններ: 

Հաղորդվում էր, որ մանրամասների մասին, ըստ անհրաժեշտության, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Քիչ առաջ MediaHub-ը տեղեկացրեց, որ դատարանը երկու ամսով կալանավորեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը՝ Անի Գևորգյանին:

Նարե Գնունի