Լեհաստանը հայտարարել է 45 ռուս դիվանագետների արտաքսման մասին

Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը լրտեսության կասկածանքով 45 ռուս դիվանագետներից պահանջել է լքել երկիրը. հաստատել է Վարշավայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևը։
«Ես գրություն եմ ստացել մեր 45 աշխատակիցների հեռացման մասին՝ Վիեննայի կոնվենցիային չհամապատասխանող գործունեության պատճառով», - լրագրողներին ասել է նա Լեհաստանի ԱԳՆ շենքից դուրս գալուց հետո։
Դեսպանը պարզաբանել է, որ դիվանագիտական անձնակազմը պետք է հեռանա տարբեր ժամանակահատվածում՝ առավելագույնը հինգ օրվա ընթացքում։
Անդրեևը նշել է, որ պաշտոնական նոտան ստանալուց հետո դիվանագիտական հարաբերությունները շարունակվում են, սակայն Վարշավայի որոշումը նա անհիմն է անվանել:
«Մեր աշխատակիցները բնականոն դիվանագիտական և առևտրային գործունեությամբ էին զբաղվում», - շեշտեց դեսպանը։
Լեհաստանի իշխանությունները չեն պահանջել անձամբ վտարել Անդրեևին։