Թեստ․ Ընտրեք տերևներից մեկը և կիմանաք, թե ինչ է Ձեզ պակասում լիարժեք երջանիկ լինելու համար

Երջանկության թեստ․ Ընտրեք տերևներից մեկը և կիմանաք, թե ինչ է Ձեզ պակասում լիարժեք երջանիկ լինելու համար․․․ Պտերները միշտ ասոցացվել են միստիկ իրադարձությունների ու երևույթների հետ։ Այս թեստը կօգնի բույսի շնորհիվ կարևոր մի
բան իմանալ։ Սկզբում ընտրեք պատկերներից մեկը ու ստորև կարդացեք դրա մեկնաբանումը։
1․ Քո նպատակը շատ մոտ է։
Երբեմն այնպես է պատահում,որ բազմամյա աշխատանքի արդյունքը թաքնված է քիչ այն կողմ,սակայն մենք այն չենք տեսնում։ Հավատացեք ինքներդ ձեր ուժերին ու եղեք լավատես։ Միայն այդպես կկարողանաք կիսատ չթողնել սկսած գործը ու համառորեն շարժվել առաջ։ Հիշեք, որ բոլորն էլ ունենում են անկումներ ու վերելքներ։ Կարևորը, որ կարողանաք արագ վեր կենալ ու շարունակել գործը։
2․ Գրեթե բոլորի հետ հեշտությամբ լեզու գտնելու ունակությունը վճռական դեր կխաղա ձեր կյանքում։
Համբերատարությունը, կարեկցանքը, հոգեբանության հիմքերի իմացությունը կօգնեն անցնել այդքան կարևոր կյանքի փուլը, որը շուտով սկսվելու է։ Եթե ուզում եք, որ այն որքան հնարավոր է շուտ ավարտվի, էլ ավելի շատ զարգացրեք ձեր սոցիալական ունակությունները։
3․ Համառությունը բնավորության լավագույն գծերից մեկը չէ, սակայն ձեզ այս պահին հենց դա է անհրաժեշտ։
Պիտի կարողանաք առաջ տանել ձեր տեսակետը, անգամ երբ ամբողջ աշխարհն է ձեր դեմ տրամադրկված։ Պաշտպահնեք ձեր շահերը՝ ցանկացած գնով։ Հնարավոր է, որ կորցնեք մեկ-երկու ընկեր, սակայն փոխարենը ավելի արժեքավոր բան ձեռք կբերեք։
4․ Ձեր հոգում այնքան բարություն կա, որ կարող եք գերել ցանկացած մարդու։
Որպեսզի հասնեք հաջողության, գործի դրեք ձեր բարյացակամությունն ու օգնեք ուրիշներին։ Ուշադրությունն ու կարեկցանքը կըդառնան ձեր կարիերայի և հարաբերությունների շարժիչ ուժը։ Հնարավոր է, ինչ-որ մեկը ձեր պահվածքը համարի թուլության արտահայտում, սակայն դա ձեզ համար կլինի ձեր ուժեղագույն կողմը։
5․ Հնարավոր է, հիմա ձեզ պետք է կազմակերպել սոցիալական կոնտակտների դետոքս։
Ակտիվ հաղորդակցումը կարող է վատ ազդել մենթալ առողջության և աշխատունակության վրա։ Փորձեք լինել ինտրովերտ՝ գոնե երկու շաբաթով։