Ո՞վ է ասել, որ Ադրբեջանի նպատակը խաղաղության գործընթացը վիժեցնելը չէ․ Նիկոլ Փաշինյան

Միջազգային գործընկերներն ինչպե՞ս են անդրադարձել Ալիևի այն հայտարարություններին, թե 2023 թվականին Սյունիքով միջանցքը կտրելու են։ Միջազգային կառույցներն ունե՞ն այնպիսի գործիքակազմ, որով կարող են կանխել հավանական էսկալացիան։

Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացում վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանը՝ նշելով, որ Ադրբեջանի նախագահ Իհլամ Ալիևը կրկին տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանի նկատմամբ։

Փաշինյանը պատասխանեց, թե Ալիևի հայտարարություններին իր ասուլիսում է անդրադարձել։

«Միջազգային հանրության ընկալումը մեծանում է։ Կարծում եմ՝ այդ հայտարարությունները պրովոկացիոն բնույթ ունեն, դրանք էսկալացիա ստեղծելու նպատակ ունեն։ Այդ հայտարարություններին մեր ճիշտ արձագանքն այն է, որ պետք է տարածաշրջանում կայունության որոշակի գործոն հանդիսանա։ Մենք պատրաստ ենք գնալ խաղաղության պայմանագրի ստորագրման և այդ հայտարարությունները հակասում են Պրահայում ձեռքբերված պայմանավորվածություններին»։

Փաշինյանը նշեց՝ միջազգային հանրությունն էլ է արձանագրում, որ Լաչինի միջանցքի շրջափակումը և Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունները խոչընդոտում են խաղաղության գործընթացին.

«Բայց հարց՝ ո՞վ է ասել, որ սա չէ Ադրբեջանի ուզածը, իսկ ով է ասել, որ սա չէ հեռահար նպատակը, որպեսզի մեր հնարավոր արձագանքները օգտագործելով՝ ամբողջությամբ վիժեցնեն խաղաղության գործընթացը»։

Մանրաամասները՝ տեսանյութում