Դեսպան Հարությունյանն ու ՌԴ փոխարտգործնախարարը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունները

Դեսպան Հարությունյանն ու ՌԴ փոխարտգործնախարարը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունները

Փետրվարի 8-ին հանդիպել են Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարարի Միխայիլ Գալուզինն ու Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը, հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեապանության մամուլի ծառայությունից։ 

Կողմերը քննարկել են Ռուսաստանի Դաշնության տարածքում առևտրային գործունեություն իրականացնելիս Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ազգային վարորդական վկայականների հիման վրա տրանսպորտային միջոցներ վարել թույլատրելու հարցերը:

Մտքեր են փոխանակվել նաև հայ-ռուսական օրակարգի այլ հրատապ հարցերի շուրջ։