Ընդդիմությունը խորհրդարան վերադարձավ անիրատեսական օրակարգով. Սուրեն Սուրենյանց
Եթե մենք ապրեինք դասական ժողովրդավարության պայմաններում ապրեինք, միայն ողջունելի կլիներ ընդդիմության վերադարձը խորհրդարան: Առհասարակ՝ մեր պայմաններում էլ ողջունելի կլիներ, որովհետև երկիրը բազում մարտահրավերների առաջ է և խորհրդարանի լեգիտիմությունը բարձրացնելու խնդիր ունենք: Բայց իրավիճակը բնավ հուսադրող չէ. Ընդդիմությունը խորհրդարան վերադարձավ առանց օրակարգի կամ անիրատեսական մի օրակարգով, որն իրականություն դառնալու հնարավորություն չունի: Այս մասին MediaHub-ի հարցին ի պատասխան ասաց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցը:
«Եթե փողոցն ակտիվ չէր ու չկարողացան հասնել Փաշինյանի հրաժարականին, ես չգիտեմ, թե խորհրդարանում դա ինչպես են իրականացնելու, մանավանդ, որ շատ սուր շեշտադրումներ են դնում», - ասաց նա:
Միաժամանակ Սուրենյանցը նշեց, որ իր համար շատ զարմանալի է իշխանության պահվածքը, որը կարծես երազում է Հյուսիսային Կորեայի մոդելի մասին, երբ «կոմֆորտ, առանց ընդդիմության նստած քվեարկում էին, հետն էլ վախացնում, թե հեսա երեք-չորս պատգամավորի կկալանավորեն»:
«Հայաստանի քաղաքական համակարգը՝ թե՛ իր ընդդիմությամբ, թե՛ իշխանությամբ ոչ ադեկվատ է, ցավոք: Եվ սա սպառնալիք է դառնում մեր երկրի անվտանգությանն ու կայունությանն այն պարագայում, երբ մենք արտաքին շատ լուրջ մարտահրավերների առաջ ենք»,- ընդգծեց Սուրենյանցը:
Մանրամասները՝ տեսանյութում: