ՀՀ-ն չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը. Ղազախստանի ԱԳՆ

ՀՀ-ն չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը. Ղազախստանի ԱԳՆ

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների Ղազախստանում նախատեսված բանակցությունների ժամկետը դեռ որոշված ​​չէ, քանի որ Երևանը դեռևս չի արձագանքել այս առաջարկին։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ղազախստանի փոխարտգործնախարար Ալիբեկ Բակաևը։

Ավելի վաղ Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչ Սմեդյարովը Աստանայում ճեպազրույցում հաստատել էր, որ նման բանակցություններ իսկապես նախատեսվում են Ալմաթիում, և ղազախական կողմն այժմ կապի մեջ է Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների հետ։ Միաժամանակ, ըստ նրա, ենթադրվում է, որ բանակցություններ կվարվեն բացառապես այս երկու կողմերի միջև, Աստանայի միջնորդության մասին խոսք չկա։

«Այդ երկրները (Հայաստանը և Ադրբեջանը - խմբ.) իմ իրավասության տակ չեն, բայց, որքան գիտեմ, հանդիպման օրը դեռ որոշված ​​չէ, քանի որ ոչ բոլոր ապագա մասնակիցների կողմից է պատասխան ստացվել։ Հայաստանը դեռ իր համաձայնությունը չի տվել, բայց մենք ակնկալում ենք, որ այդ բանակցությունները տեղի կունենան»,- ասել է Բակաևը։