Ոսկին էժանացել է

Ոսկին էժանացել է

Ոսկու գինը չորեքշաբթի առավոտյան թեթեւակի իջել է, բայց բարձր է մնում մեկ տրոյական ունցիան 1 930 դոլարից, վկայում են բորսայական գնանշումները։ Շուկաներն սպասում են ԱՄՆ ՀՆԱ-ի մասին վիճակագրությանը։

Ոսկու փետրվարյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում իջել է 5,85 դոլարով կամ 0,3 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 925,55 դոլար։ Արծաթի մարտյան ֆյուչերսն էժանացել է 0,57 տոկոսով՝ մեկ ունցիան 23,613 դոլար։

Միեւնույն ժամանակ, դոլարն իենի հանդեպ թանկացել է 0,25 տոկոսով։ Դոլարի ամրապնդումը ճնշում է գործադրում ոսկու գնանշումների վրա՝ այն պակաս մատչելի դարձնելով այլ արժույթով գնելու համար։