Սոթքի փակ հանքը աշխատում է, բաց հանքում աշխատանքներ չեն իրականացվում․ վարչական ղեկավար

Ադրբեջանի կրակոցների պատճառով Սոթքի հանքավայրի աշխատանքները շարունակվում են, պարզապես փոքր ծավալով։ Այս պահին հիմնականում աշխատում է փակ հանքը, բաց հանքը չի աշխատում։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Սոթքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ ըստ մամուլի՝ հանքավայրը կրակոցների պատճառով չի աշխատում ապրիլի 15-ից։ Աշխատանքները վերսկելու բոլոր փորձերը ձախողվել են, քանի որ Ադրբեջանը մշտապես կրակել է հանքավայրի ուղղությամբ։
Ապրիլի 15-ից Սոթքի հանքավայրի աշխատակիցները գտնվում են հարկադիր վճարովի պարապուրդում, ստանում են աշխատավարձի 2/3-ը։ Շուտով կլրանա հարկադիր պարապուրդի մեկ ամիսը, ամենայն հավանականությամբ, այդ ժամանակ էլ պարզ կդառնա, թե ինչ է պատրաստվում անել հանքավայրի տնօրինությունը։
Լիաննա Թորոսյան