Ի՞նչ են տղամարդիկ միշտ նկատում կանանց մեջ սեռական հարաբերության ժամանակ

Ի՞նչ են տղամարդիկ միշտ նկատում կանանց մեջ սեռական հարաբերության ժամանակ

Տղամարդիկ ավելի հաճախ նկատում են վարքը, քան արտաքինի մանրուքները:

Միանգամից պետք է ասել, որ տղամարդիկ չեն նկատում եղունգների հնացած լաքը, արմունկների մաշկը, բիկինիի մազիկները:

Այդ ամենը անցնում է նրանց աչքի կողքով:

Կնոջ նախաձեռնողականությունը

Եթե կինը ուղղակի պառկած է և սպասում է, թե ինչ է իր հետ անելու տղամարդը, ապա վերջինս կսկսի մտածել, որ կնոջը հետքրքիր չէ: Մի քիչ հուզմունք ցուցաբերեք, նախաձեռնողական եղեք: Եղեք պրոցեսի ակտիվ մասնակիցը:

Ինչպես է շարժվում կնոջ մարմինը

Տղամարդը ցանկանում է զգալ կանացի մարմինը, ինչպես է այն արձագանքում նրա հպումներին:

Կնոջ աչքերը

Որտե՞ղ են նրանք նայում: Ուղի՞ղ նրա աչքերին, թե՞ նրա մարմնին: Երկու տարբերակն էլ լավ են, կարևորը չիջացնել հայացքը, չնայել սեփական մարմնին՝ ամաչելով, կամ այստեղ-այնտեղ, ինչն անհետաքրքրության նշան կարող է լինել:

Կնոջ շունչը
Արդյո՞ք այն ավելի խորն է, թե ոչ: Դա գրգռվածության առաջին նշաններից է: Պետք չէ հատուկ դա անել, ուղղակի շնչեք ձեր զգացողությունների ռիթմի տակ:

Թարմ մազահեռացում կամ վառ սեքսուալ ներքնազգեստ
Եթե դա չկա, տղամարդը չի նկատի: Սակայն եթե կա, նա չի կարող դա չնկատել: Նա դրանով կհասկանա, որ կինը պատրաստվել էր իր հետ հանդիպմանը: