Քաղցրահամ այս միրգը օգնում է ազատվել սուր գլխացավից. ի՞նչ օգտակար հատկություններ ունի տանձը

Քաղցրահամ այս միրգը օգնում է ազատվել սուր գլխացավից. ի՞նչ օգտակար հատկություններ ունի տանձը

Մասնագետները խորհուրդ են տալիս հաճախ ուտել տանձ: Եվ բոլորովին պատահական չէ, որ հին հույն էպոսագիր, բանաստեղծ Հոմերոսն այն անվանել է «Աստվածների պարգև»:

Տանձն առաջատար հորիզոնական է զբաղեցնում ամենասննդարար մրգերի ցանկում: Տանձենու պտուղներից պատրաստում են կոմպոտ, ջեմ, զանազան քաղցրավենիքներ:

Տանձն օգտակար է սրտի համար
Սրտային հիվանդություններն աշխարհում մահացության դեպքերի պատճառների առաջատարն են: Ըստ healthyfoodstar.com-ի՝ օրական ընդամենը մեկ տանձը կարող է պաշտպանել ձեզ սրտի կաթվածից: Տանձը հարուստ է մանրաթելերով, որոնք օգնում են սրտին ավելի լավ աշխատել: Բացի այդ, տանձը նաև իջեցնում է արյան ճնշումը և կարգավորում խոլեստերինի մակարդակը:

Տանձը դրական ազդեցություն ունի ուղեղի վրա
Կես տանձը պարունակում է պղնձի օրական անհրաժեշտ քանակության 15%-ը: Այս հանքանյութը պահպանում է նյարդային համակարգի առողջությունը, ինչը նույնպես ամրացնում է մտավոր կարողությունները: Տանձը ֆրուկտոզայի և գլյուկոզայի հրաշալի աղբյուր է, որն օգնում է պահպանել էներգիան ամբողջ օրվա ընթացքում:


Շագանակագեղձի բորբոքում
Մանրացրեք տանձի չիրը։ 150 գ հումքը 10 րոպե եփեք 500 մլ ջրի մեջ, 4 ժամ թրմեք, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ, շարունակեք` մինչև վիճակի բարելավումը։ Նույն կերպ կարող եք բուժվել միզաքարային հիվանդության դեպքում, խմեք ուտելուց առաջ։

Անեմիա. 300-400գ տանձը մանրացրեք, խառնեք 15-20գ մեղրի հետ։ Կերեք 100 գ` օրը 3-4 անգամ, ուտելուց 30 րոպե հետո։

Սուր բրոնխիտ. 5 մլ մասուրի օշարակը լուծեք 200 մլ տանձի հյութի մեջ։ Խմեք 60-ական մլ` օրը 3 անգամ։ Հազի դեպքում կերեք խաշած կամ ջեռոցում եփած տանձ։

Շաքարախտ. Խմեք 50-ական մլ տանձի հյութ` օրը 4 անգամ, ուտելուց առաջ։

Սուր գլխացավ. Դրեք թրջոց տանձի թունդ եփուկով։

Սնկային հիվանդություններ. 150 գ տանձի տերևը 5 րոպե եփեք 500 մլ լ ջրում, քամեք, դրեք թջոց։

Սուր թունավորում. Յուրաքանչյուր ժամը մեկ կերեք 50-ական գ լավ հասունացած քաղցր տանձ։