Ի՞նչ ընթացքում է Ադրբեջանի կողմից վերադարձված զինծառայողների դիերի նույնականացման գործընթացը

Ի՞նչ ընթացքում է Ադրբեջանի կողմից վերադարձված զինծառայողների դիերի նույնականացման գործընթացը

Նոյեմբերի 28-ին թշնամին հայկական կողմի վերադարձրեց 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի ընթացքում զոհված և առ այսօր Ադրբեջանի տիրապետության և վերահսկողության ներքո գտնված ՀՀ զինված ուժերի 13 զինծառայողների դիեր։

Ի՞նչ ընթացքում է դիերի  նույնականացման գործընթացը. MediaHub-ի հետ զրույցում ՀՀ Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը տեղեկացրեց, որ այն դեռ շարունակվում է, ընթացքի մեջ է:

Հարցին՝ կա՞ն արդեն նույնականացված մարմիններ, Աբրահամյանն արձագանքեց.

«Այս պահին թվային տվյալներ հայտնել չեմ կարող»:

MediaHub-ը հիշեցնում է, որ օրերս ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հայտնեց, որ Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակման հետևանքով ՀՀ զինուժի զոհերի պաշտոնական թիվն այս պահին 233-ի է հասնում։  

«Վերջին անգամ Ադրբեջանը հայկական կողմին 13 զինծառայողի մարմին է հանձնել, որոնք այս պահին նույնականացման փուլում են։

Ավելի վաղ՝ մինչև մեր զինծառայողների մարմինների հանձնումը, իշխանությունը հայտնում էր 16 անհետ կորածի մասին, ինչը նշանակում է, որ այս պահի դրությամբ, դեռևս 3 զինծառայողի ճակատագիրը հայտնի չէ»,- գրել էր Աբրահամյանը։ 

Նարե Գնունի