Ալեն Սիմոնյանը դահլիճից դուրս հրավիրեց Ռուստամյանին, Քոչարյանին, Օհանյանին

Քիչ առաջ մեկնարկեց ԱԺ հրատապ նիստը, որը հրավիրել է ընդդիմությունը: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նիստը անցկացվելու է փակ ձևաչափով, դրան հրավիրված են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Նախքան նիստի մեկնարկը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ որոշ պատգամավորներ՝ մեծամասամբ ընդդիմադիր, չեն կարող մասնակցել նիստին: Նրանց թվում են Սեյրան Օհանյանը, Արմեն Ռուստամյանը, Արմեն Գևորգյանը, Լևոն Քոչարյանը և մյուսները:

Մանրամասները՝ տեսանյութում