Բարսեղ Բեգլարյանին ճանաչում եմ 1971 թ․-ից, եւ այդ թվականից սկսած մենք ընկերներ ենք․ Սերժ Սարգսյան
Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին ասել եմ՝ ծրագրի իրականացումը պետք է լինի ժամանակին եւ որակով. որեւէ այլ ցուցում ես նրան չեմ տվել․ MediaHub-ի հաղորդմամբ՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նշենք, որ այսօր շարունակվեց դիզվառելիքի` մոտ կես միլիարդ դրամի հափշտակության գործով մեղադրյալների ցուցմունք տալու եւ հարցերին պատասխանելու փուլը։ Գործով մեղադրող դատախազ Էդգար Արսենյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինչպիսի՞ հարաբերություններ ունի նա «Ֆլեշ» ընկերության սեփականատեր, գործով ամբաստանյալ Բարսեղ Բեգլարյանի հետ, Սերժ Սարգսյանն ի պատասխան ասաց.
«Կարծում եմ՝ ձեր հարցը հռետորական է, որովհետեւ նախաքննության ժամանակ ասել եմ, որ Բարսեղ Բեգլարյանին ճանաչում եմ 1971 թվականից, եւ այդ թվականից սկսած մենք ընկերներ ենք»:
Մանրամասն՝ տեսանյութում