Արտաշատի 18-ամյա բնակիչը օդամղիչ ատրճանակով մեքենաներ էր վնասել

Արտաշատի 18-ամյա բնակիչը օդամղիչ ատրճանակով մեքենաներ էր վնասել

Սեպտեմբերի 23-ին ոստիկանության Արտաշատի բաժին դիմած քաղաքացին հայտնել էր, սեպտեմբերի 22-ի ժամը 21.00-ից սեպտեմբերի 23-ի ժամը 10.00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը օդաճնշիչ զենքով վնասել է իր «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայի ապակին: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Նույն օրը նմանատիպ հաղորդում է ստացվել նաև Արտաշատի մեկ այլ բնակչից. օդաճնշիչ զենքով վնասել էին նրա բարեկամի «Ֆորդ» մակնիշի մեքենայի բեռնախցիկի դռան ապակին՝ պատճառելով մոտ 100 000 դրամի վնաս:

Արտաշատի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են արարքը կատարողի ինքնությունը: Արտաշատ քաղաքի 18-ամյա բնակիչը բացատրական աշխատանքի արդյունքում սեպտեմբերի 23-ին ներկայացվել է ոստիկանության Արտաշատի բաժին, խոստովանել և ներկայացրել 4,5 մմ տրամաչափի օդաճնշիչ ատրճանակը:

Հանգամանքնրը պարզվում են: