Դատարանը մերժել է Երևանի քաղաքապետարանի աշխատակցին կալանավորելու միջնորդությունը

Դատարանը մերժել է Երևանի քաղաքապետարանի աշխատակցին կալանավորելու միջնորդությունը

Դատարանը մերժել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանին կալանավորելու մասին Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունը, գրել են ԶԼՄ-ները։

Երեկ հայտնի էր դարձել, որ նախորդ ամիս Երևանի քաղաքապետարանի պաշտոնյանների ձերբակալությունից հետո նշված գործի շրջանակում ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի ևս մեկ պաշտոնյա։

Նրա նկատմամբ սահմանվել է վարչական հսկողություն, գրավ և չբացակայելու արգելք։