Ինչ պաշտոն կստանա ՌԴ քաղաքացի դարձած Լևոն Ջուլֆալակյանը Ռուսաստանում

Ինչ պաշտոն կստանա ՌԴ քաղաքացի դարձած Լևոն Ջուլֆալակյանը Ռուսաստանում

Օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը, ով Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել, կընդգրկվի Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի համակարգում:

ՏԱՍՍ-ին հայտնել է կազմակերպության նախագահ Միխայիլ Մամիաշվիլին:

«Լևոն Ջուլֆալակյանը մեր մարզաձևի վառ ներկայացուցիչ է, նրա ողջ կյանքը կապված է ըմբշամարտի մարզական հարթակի հետ։ Նրա հսկայական փորձը հնարավորություն է տվել հաջողությունների հասնել Հայաստանի հավաքականի հետ շատ բարդ պայմաններում»,- ասել է Մամիաշվիլին։