Մենք հստակ ենք Ալիևի հետ, խաղաղության ժամանակն է․ ԱՄՆ փոխպետքարտուղար 

Մենք հստակ ենք Ալիևի հետ, խաղաղության ժամանակն է․ ԱՄՆ փոխպետքարտուղար 

Միացյալ Նահանգների՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը ներկայացուցիչների պալատում լսումների ժամանակ անդրադարձել է Ադրբեջան նախատեսվող իր այցին ու Ադրբեջան-Հայաստան բանակցություններին։

«Մենք հստակ ենք Ալիևի հետ, խաղաղության ժամանակն է»,- նշել է պաշտոնյան։

Նրա խոսքով՝ դա միայն Ադրբեջանի հարցը չէ, «դա ամբողջ տարածաշրջանի ու կենտրոնական Ասիայի հարցն է»։

«Այդ բոլոր երկրները հիմա արտահանում են աշխարհ կա՛մ Չինաստանով, կա՛մ Ռուսաստանով։ Այլընտրանքային ճանապարհ ունենալու համար նրանք պետք է գնան Ադրբեջանով։ Մի ճանապարհը անցնում է Վրաստանով դեպի Սև ծով, բայց մեկ ուրիշը՝ ավելի լայն, կարող է գնալ Ադրբեջան-Հայաստան-Թուրքիայով։ Այդ տեսանկյունից մենք խաղաղության պայմանագրի կարիք ունենք Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Ժամանակն է խաղաղություն կնքել, որով պատերազմի հետևանքներն էլ կարող ենք լուծել»,- նշել է Օ՛ Բրայենը։