Ադրբեջանական կողմին ականապատ դաշտի քարտեզներ տրամադրելու հարց չի քննարկվել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանական կողմին ականապատ դաշտի քարտեզներ տրամադրելու հարց չի քննարկվել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանական կողմին ականապատ դաշտի քարտեզներ տրամադրելու հարց չի քննարկվել։ Այս  մասին MediaHub-ին հայտնեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

«Նման հարց ներառված չէ, նման քննարկում տեղի չի ունեցել»,- նշեցին գրասենյակից։ 

Փոխվարչապետերի հանդիպումը դեռ ընթանում է։

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին, թե հայկական կողմը ևս 3 շրջանների ականապատ դաշտի քարտեզներ կտրամադրի։