Մյունխենում պաշտոնական ճաշ է մատուցվել

Մյունխենում պաշտոնական ճաշ է մատուցվել

Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է․

«ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 15-ին մասնակցել է Գերմանիայի պաշտպանության դաշնային նախարար Բորիս Պիստորիուսի անունից Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակից պաշտպանության նախարարների համար կազմակերպված պաշտոնական ճաշին:

Սուրեն Պապիկյանը կարճատև քննարկում է ունեցել գործընկերոջ՝ Բուլղարիայի պաշտպանության նախարար Աթանաս Զապրյանովի հետ»: