«Քանիսո՞վ եք ծախում Արցախը». ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան դիմաց ամերիկահայերն ակցիա են իրականացել

News.am-ը գրում է․

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պատվին կազմակերպված ընթրիքի ժամանակ ամերիկահայ երիտասարդները Հայաստանի և Արցախի դրոշներով ակցիա են իրականացրել՝ «Դավաճաններ դո՛ւրս եկեք», «Առանց թուրքի Հայաստան», «Նիկոլ դավաճան» կոչերով։

Նրանք իրենց մոտ ունեին պաստառներ՝ «Ոչ հայ թուրքական և հայ-ազերական արձանագրություններին» գրությամբ։  Երիտասարդները պահանջել են տեր կանգնել Արցախին, դադարեցնել հայ-թուրքական բանակցությունները։

Երբ դեսպան Լիլիթ Մակունցը նստում էր մեքենան ակցիայի մասնակիցներից մեկը բղավեց. «Քանիսո՞վ եք ծախում Արցախն ու Հայաստանը»: