76-ամյա Շերը Balmain-ի ցուցադրության հատուկ հյուրն էր

76-ամյա Շերը Balmain-ի ցուցադրության հատուկ հյուրն էր

Փարիզում Նորաձևության շաբաթը մեկնարկել է հաճելի անակնկալներով: Սեպտեմբերի 28-ի նախօրեին կայացած Balmain շոուի գլխավոր աստղը Շերն էր։ 76-ամյա դիվան ապահովել է շոուի բացումն ու փակումը: Շոուի սկզբում աստղը հանդիսատեսի առաջ հայտնվել է հոլոգրամի տեսքով, իսկ հետո լատեքսային բոդիով նա դուրս եկավ պոդիում: