Պեսկովը խոսել է ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Եվրոպայի, Իրանի մասին

Վլադիմիր Պուտինն անձամբ է ընտրել Ռուսաստանից բանակցողներին՝ ԱՄՆ-ի հետ խորհրդակցելու համար, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Այլ հայտարարություններ՝
▪️Պուտինն ու Թրամփը մինչ այժմ պայմանավորվել են դադարեցնել հարձակումները միայն էներգետիկ ենթակառուցվածքների վրա;
▪️Պուտինի՝ ուկրաինական ենթակառուցվածքների վրա հարձակումներից զերծ մնալու հրամանն ուժի մեջ է, և Ռուսաստանի զինված ուժերն այն իրականացնում են.
▪️Կիեւի հարձակումները ռուսական ենթակառուցվածքների վրա ցույց են տալիս, թե ինչ արժեն Զելենսկու հավաստիացումները;
▪️Արևմտյան քաղաքական գործիչները լցված են Եվրոպան ամեն գնով ռազմականացնելու ցանկությամբ;
▪️Իրանը զարգացնում է իր խաղաղ միջուկային ոլորտը միջազգային իրավունքին խստորեն համապատասխան;
▪️Իրանի միջուկային ծրագրի խնդիրը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով, դրա համար անհրաժեշտ ամեն ինչ կա;
▪️Կրեմլը ենթադրում է, որ Իրանը մտադիր չէ միջուկային զենք ձեռք բերել;