Նիկոլի երախից դուրս թռչող ստերը ավելի մեծաթիվ էին, քան իմ բանտախցի բաց պատուհանից ներխուժող ճանճերի «շարասյունները»

Նիկոլի երախից դուրս թռչող ստերը ավելի մեծաթիվ էին, քան իմ բանտախցի բաց պատուհանից ներխուժող ճանճերի  «շարասյունները»

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից երկրորդ հրապարակումն է արել, որը ներակայացնում ենք ստորև․

«Նիկոլը կրկին բացել էր իր կեղտոտ, ստախոս և սանձարձակ բերանը ԱԺ-ում յուրայիններով կոմպլեկտավորված ժամանակավրեպ հանձնաժողովի նիստին:

Խոսել, ֆռացրել, խաբել է մոտ հինգ ժամ բաց հատվածում և միայն դրանք գիտեն, թե ինչեր է դուրս տվել փակ մասում: Իր ծրագրային ելույթին անդրադարձել եմ երկու ծավալուն վերլուծական հոդվածով, որոնք շերտ-շերտ հերձում էին պատմությունը աղավաղելու և հողատուի ցմահ դաջված խարանը սեփական ճակատից պոկելու նիկոլական ջանքերը:

Այս ֆարսի երկրորդ մասին՝ հարցուպատասխանին, մանրակրկիտ անդրադառնալու կարիք չկա, քանզի հնչել են կամ արդեն հայտնի ապուշությունների remix-ները կամ արտաթորած տեղեկատվական աղբը այնքան գարշահոտ է և տոքսիկ, որ, ինչպես ասում են, «наука здесь бессильна»:

նիկոլի երախից դուրս թռչող ստերը, կռուտիտները, մուտիտները ավելի մեծաթիվ էին, քան անգամ իմ բանտախցի բաց պատուհանից ներխուժող ճանճերի և մոծակների «շարասյունները»: Եվ նիկոլի դեպքում, ինչպես բզզացող և արյուն ծծող միջատների պարագայում, ճանճասպանով սատկացնելը էներգատար և ցածր արդյունավետություն ունեցող գործ է:

Թե առաջին, թե երկրորդ դեպքում ճանճասպանից ավելի ռադիկալ բան է պետք կիրառել՝ նիկոլի և բանտախցիս ճանճերի վերջը տալու համար: Հարկ է մաքրել միջավայրը, այդ թվում՝ ներկայիս կեղտոտ նիկոլական խոհանոցը, որպեսզի նիկոլի ստերը, բզզացող և համառ ճանճերի նման չբազմանան:

Արմեն Աշոտյան

27.06.2023թ.

«Նուբարաշեն» ՔԿՀ»։