Փաշինյանի «խաղաղության դարաշրջանում» Ադրբեջանի ԶՈւ-երը կրակում են Արցախի և ՀՀ-ի վրա

Ադրբեջանական կողմի կրակոցների հետևանքով վնասվել են Կարմիր Շուկայի բնակչի առանձնատան պատուհանը և մուտքի դուռը: Բացի այդ, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։
Փաշինյանի «խաղաղության դարաշրջանում» ադրբեջանական զորքերը կրակում են Արցախի խաղաղ բնակավայրերի և հայկական մարտական դիրքերի ուղղությամբ: ՔՊ-ականները չեն հասկանում, որ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղություն՝ նրանց նպատակն Արցախի հայաթափումն է, Սյունիքի գրավումը և հայ ժողովրդի ֆիզիկական ոչնչացումը:
«Կիրթ» Ալիևի հետ ՔՊ-ականները ցանկանում են խաղաղություն հաստատել այն պարագայում, երբ 44-օրյա պատերազմի օրերին Ալիևի հրահանգով ոչնչացվում էին Արցախի խաղաղ բնակիչներն ու հայ զինվորները: Մինչև այսօր Բաքվում պահվում են հայ ռազմագերիներ, Շուշիում ադրբեջանական դրոշներ են ծածանվում և դրա թիվ մեկ պատասխանատու ՔՊ-ականները մնում են իշխանության և շարունակում են «մեղրամիսը» թուրք-ադրբեջանական տանդեմի հետ:
Եթե ՔՊ-ականները մնան իշխանության, ադրբեջանական զորքերը շարունակելու են կրակել հայ գյուղացիների և զինվորների վրա, իսկ Արցախից հետո հաջորդ թիրախը Բաքվի համար Սյունիքն է լինելու:
Այսօր Սյունիքն ու Արցախը հայկական են, քանի որ այնտեղ են տեղակայված ռուսական զորքերը:
Վահրամ Բագրատյան