Եթե դուք ասեք՝ որ լրատվամիջոցից եք, կհասկանամ՝ ի՞նչ հույս ունեք․ Փաշիյանը՝ լրագրողին

Դուք չեք լսում՝ ես ինչ եմ ասում։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով չորս գյուղերը հանձնելուն։

Նա նշեց, որ լրագրողները կրկնում են այն, ինչ ասում են ընդդիմադիրները։ «Դուք չգիտեք՝ Լոռին որտեղ ա, Տավուշը որտեղ ա»,- ասաց նա։

Փաշինյանը նկատեց՝ մինչև քարտեզի շուրջ համաձայնություն չլինի, պրոցես տեղի չի կարող ունենալ։
Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է ինքն ասում, որ գյուղերը չհանձնելու դեպքում պատերազմ կսկսվի, Փաշինյանն արձագանքեց՝ ուրեմն դուք իմ այսօրվա ելույթը չեք լսել։

Դիտարկմանը, որ լսելով հասկացել են՝ հույս չկա, Նիկոլ Փաշինյանն ասաց՝ նայած ինչ նկատի ունեք՝ ասելով հույս։ «Նայած՝ ձեր հույսը որն է։ Եթե դուք ասեք՝ որ լրատվամիջոցից եք, կհասկանամ՝ ի՞նչ հույս ունեք»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։