Չինարիում վիճակը հանգիստ է, բայց մարդիկ զգոն են, գիտեն, որ վտանգ կա

Չինարիում վիճակը հանգիստ է, բայց մարդիկ զգոն են, գիտեն, որ վտանգ կա

Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղում կյանքը բնականոն հունով շարունակվում է։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը։

Նշենք, որ սոցցանցերում լուրեր են շրջանառվում, թե Տավուշում ևս վիճակը լարվել է, անգամ գրում են, որ Նոյեմբերյանի գյուղերից մարդկանց տարհանում են։

«Մենք էլ ենք լսել, որ ինչ-որ լարվածություն կա Նոյեմբերյանի հատվածում, բայց հստակ չգիտեմ, թե ինչ է կատարվում։ Բայց մենք էլ արդեն սկսել ենք պատրաստվել, զգոնությունը չենք ուզում կորցնել»,- ասաց  Սաղոյանը։

Նարե Գնունի