Lamborghini-ն 2030-ից հետո էլեկտրոնային վառելիքով աշխատող երկու հիբրիդ սուպերսպորտային մեքենա կունենա

Lamborghini-ն 2030-ից հետո էլեկտրոնային վառելիքով աշխատող երկու հիբրիդ սուպերսպորտային մեքենա կունենա

Իտալական Lamborghini-ն ցանկանում է 2030 թվականից հետո ունենալ երկու հիբրիդ սուպերսպորտային ավտոմեքենա, որոնք կաշխատեն էլեկտրոնային վառելիքով։

Lamborghini-ի գլխավոր տնօրեն Սթեֆան Վինկելմանն իտալական Il Corriere della Sera օրաթերթին ասել է, որ սինթետիկ վառելիքը թույլ կտա ավտոարտադրողին հասնել ածխաջրի արտանետման շատ ցածր մակարդակի։

Ինչպես եւ մրցակիցները՝ Ferrari-ն, Aston Martin Lagonda-ն եւ McLaren-ը, Lamborghini-ն պայքարելու է, որպեսզի սնուցումը կատարվի մարտկոցից եւ միաժամանակ պահպանվի բարձր արտադրողականությունը։

«Մենք դեռ չգիտենք՝ արդյո՞ք բավական կլինի այդ վառելիքի քանակությունը՝ բավարարելու համար բոլոր արտադրողների պահանջմունքները»,- ասել է Վինկելմանը։

Սինթետիկ վառելիքը, որը հայտնի է որպես էլեկտրոնային վառելիք, ստեղծվում է կենսավառելիքի հետ միասին, որպեսզի հնարավոր լինի շարունակել ներքին այրման շարժիչների մոդիֆիկացված տարբերակները, այլ ոչ թե լիովին անցնել մարտկոցային էլեկտրամեքենաների (BEV)։

Lamborghini-ն, որը մտնում է Volkswagen Group-ի մեջ Audi-ի միջոցով, նախատեսում է իր ողջ արտադրանքը վերածել հիբրիդների եկող տարվանից, իսկ լրիվ էլեկտրական մոդելի թողարկումը սպասվում է տասնամյակի վերջին։