Երկու անգամ մտածիր, նացիստ․ ՌԴ նախկին նախագահը՝ Գերմանիայի ապագա կանցլերին

Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը դիմել է Գերմանիայի կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցին այն բանից հետո, երբ նա կոչ է արել Ուկրաինայի զինված ուժերին հարվածել Ղրիմի կամրջին։ ՌԴ նախկին նախագահը գրառում է կատարել X սոցիալական ցանցում.
«Կանցլերի թեկնածու Ֆրից Մերցին հետապնդում են իր հոր հիշողությունները, ով ծառայել է Հիտլերի Վերմախտում: Այժմ Մերցն առաջարկում է հարվածել Ղրիմի կամրջին: Երկու անգամ մտածիր, նացիստ»,- գրել է Մեդվեդեւը:
Ապրիլի 14-ին հայտնի էր դարձել, որ Քրիստոնեա-դեմոկրատական միության և Քրիստոնեա-սոցիալական միության (CDU/CSU) դաշինքի առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը կոչ է արել հարձակվել Ղրիմի կամրջի վրա։
Գերմանացի քաղաքական գործիչը կոչ է արել Ուկրաինայի զինված ուժերին դուրս գալ իրենց պաշտպանական դիրքից և սկսել ազդել մարտի դաշտում իրադարձությունների ընթացքի վրա։ Նա Ղրիմի կամուրջը անվանել է հարձակողական գործողությունների հնարավոր թիրախ և կոչ է արել ոչնչացնել այն։
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել Ղրիմի վրա Ուկրաինայի զինված ուժերի հնարավոր հարվածի մասին։