Մասնավոր ինքնաթիռ է կործանվել

Մասնավոր ինքնաթիռ է կործանվել

Մեքսիկայի Մորելոս նահանգում սուպերմարկետի վրա ընկած Beechcraft ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվել է երեք մարդ, չորսը՝ վիրավորվել, հայտնում է Universal պարբերականը:

«Խանութի վրա ընկած մասնավոր ինքնաթիռի վթարի հետեւանքով երեք մարդ մահացել է, չորսը՝ վիրավորվել», - ասվում է ԶԼՄ-ների հաղորդագրության մեջ՝ վկայակոչելով տեղական քաղաքացիական պաշտպանության համակարգող Էնրիկե Կլեմենտե Գալյարդոյին:

ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Տեմիքսկո մունիցիպալիտետում վթարի է ենթարկվել N426EM  համարով Beechcraft King Air 90 ինքնաթիռը։ Ինքնաթիռում չորս մարդ է եղել, նրանցից երեքը մահացել են։

Նահանգապետ Մորելոս Կուաուտեմոկա Բլանկոյի խոսքով՝ տուժածները հոսպիտալացված են, տեղում աշխատում են քաղաքացիական պաշտպանության եւ շտապ օգնության ծառայությունները: