Հարասանիքի ժամանակ հրդեհ է բռնկվել Իրաքում. կան հարյուրավոր զոհեր (տեսանյութ)

Հարասանիքի ժամանակ հրդեհ է բռնկվել Իրաքում. կան հարյուրավոր զոհեր (տեսանյութ)

Ավելի քան 450 մարդ է զոհվել կամ վիրավորվել Հյուսիսային Իրաքում հարսանիքի ժամանակ բռնկված հրդեհի հետևանքով. հայտնում է տեղի Կարմիր մահիկի կազմակերպությունը X սոցիալական ցանցում։

«Մոսուլի արևելքում գտնվող Համդանիա թաղամասում հարսանյաց սրահում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի և վիրավորների թիվը գերազանցել է 450-ը»,- ասվում է հրատարակության մեջ։

Ավելի վաղ Al Arabiya հեռուստաալիքը հայտնել էր 120 զոհի և ավելի քան 200 վիրավորի մասին։

Նախնական տեղեկություններով՝ հրդեհը բռնկվել է փակ տարածքում, որտեղ հրդեհային անվտանգության կանոնները չեն պահպանվել։ 

Տեսանյութը՝ այստեղ