ԿԽՄԿ ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել երկու անձ

ԿԽՄԿ ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել երկու անձ

Մարտի 29-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել երկու անձ։ 

Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին MediaHub-ին հայտնել է, որ այդ անձանց Հայաստան են տեղափոխել նրանց ցանկությամբ:

Նրա խոսքով՝ Արցախում կոմիտեն այս ընթացքում տարբեր հարցերով աջակցում է մոտ 20 հայի, օգնում չխզել կապը Լեռնային Ղարաբաղից դուրս բնակվող հարազատների հետ: 

Ավելի վաղ MediaHub-ը գրել էր, որ Արցախի հայաթափումից հետո այնտեղ մնացած «պարետ» Սարգիս Գալստյանին Գորիսում ձերբակալել են։ Բացի այդ, հետն էր եղել նաև կինը։ 

Նարե Գնունի