Մոսկվայի օդային գոտում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել

Մոսկվայի օդային գոտում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել

Մոսկվայի օդային գոտում օդանավերի և ուղղաթիռների որոշ երթուղիների ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել. հաղորդում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։ Մասնավորապես, «Շերեմետևոն» չի ընդունում որոշ ինքնաթիռներ։

«Դոմոդեդովոյում» սահմանափակումներ չեն մտցվել, «Վնուկովոն» նույնպես աշխատում է նորմալ ռեժիմով։ Միաժամանակ այնտեղ ժամանումներն ու մեկնումները նախկինում կասեցված էին։ Ըստ որոշ տեղեկությունների՝ հայտարարվել է «Կարպետ» պլանի մասին։ Այն ներդրվում է օդային տարածք օտարերկրյա թռչող օբյեկտի ներխուժման դեպքում։