Rolls-Royce-ը 2022-ին վաճառքի ռեկորդ է սահմանել

Rolls-Royce-ը 2022-ին վաճառքի ռեկորդ է սահմանել

2022 թվականին բրիտանական Rolls-Royce Motor Cars ավտոարտադրողն ընդհանուր առմամբ վաճառել է 6021 ավտոմեքենա։ Սա 8%-ով ավելի է, քան մեկ տարի առաջ, և բացարձակ ռեկորդ է ընկերության գրեթե 120-ամյա պատմության ընթացքում. մինչ այժմ ընկերության չէր հաջողվել մեկ տարվա ընթացքում գերազանցել 6 հազար ավտոմեքենայի վաճառքի նշագիծը։ Այս մասին հայտնում է բրիտանական ավտոարտադրողի մամուլի ծառայությունը։ 

«Սա առաջին դեպքն է ընկերության 118-ամյա պատմության մեջ, երբ վաճառքը 12 ամսվա ընթացքում գերազանցել է 6000 ավտոմեքենայի թիվը: Մեկ պատվերի համար միջնորդավճարների արժեքը նույնպես հասել է ռեկորդային մակարդակի, մինչդեռ Rolls Royce-ի բոլոր մոդելների պահանջարկը մնում է բացառիկ բարձր», - ասվում է Rolls-Royce-ի հայտարարության մեջ:

Rolls-Royce-ը նաև ընդգծել է, որ իր արտադրանքի պահանջարկը մնում է մեծ, հաճախորդները «պատրաստ են վճարել մոտ կես միլիոն եվրո եզակի Rolls-Royce մեքենաների համար»:

Միացյալ Նահանգները շարունակում է մնալ Rolls-Royce ավտոմեքենաների ամենամեծ շուկան, որը կազմում է վաճառքի 35%-ը: Չինաստանը շարունակում է մնալ մեծությամբ երկրորդ շուկան, չնայած այնտեղ վաճառքները մի փոքր նվազել են COVID-19-ի հետ կապված իրավիճակի պատճառով: Անցյալ տարի ռեկորդային վաճառքներ են գրանցվել նաև Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի շուկաներում։ Ընդհանուր առմամբ, 2022-ին ամենապահանջված մոդելը Rolls-Royce Cullinan-ն էր ամբողջ աշխարհում: