Լավրովը դետալներ է հայտնել Էր Ռիադում ռուս-ամերիկյան բանակցություններից

Լավրովը դետալներ է հայտնել Էր Ռիադում ռուս-ամերիկյան բանակցություններից

Էր Ռիադում կայացած բանակցություններին առաջին հերթին քննարկվել են Սև ծովում անվտանգ նավագնացության հարցերը, ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ռուսական Առաջին ալիքին տված հարցազրույցում։

«Մոսկվան կողմ է սևծովյան նախաձեռնությունը բոլորի համար ավելի ընդունելի ձևով թարմացնելուն»,- ընդգծել է նա։

Լավրովն ասել է, որ Ռուսաստանին հստակ երաշխիքներ կպահանջվեն, երբ վերսկսվի Սևծովյան նախաձեռնությունը, «դրանք կարող են լինել միայն Վաշինգտոնի կողմից Զելենսկիին ուղղված հրամանի արդյունքը»։

Ըստ ՌԴ ԱԳՆ ղեկավարի՝ ԱՄՆ-ը լսել է Ռուսաստանի Դաշնության ազդանշանը երաշխիքների վերաբերյալ։ «Նրանք հասկանում են, որ միայն իրենք կարող են դրական արդյունքի հասնել Կիեւի ահաբեկչակութուններն ու հարձակումները կասեցնելու հարցում»։

 

Այլ հայտարարություններ՝

▪️Կիևը հարվածեց Սուջայի կայանին և դրա համար մեղադրեց Ռուսաստանին, թեև դրանից է կախված մի շարք եվրոպական երկրների էներգիայի մատակարարումը;

▪️ԵՄ մոտեցումն Ուկրաինայի նկատմամբ ուղղակի հակասության մեջ է Թրամփի վարչակազմի հետ;

▪️Բայդենը ահռելի սխալ թույլ տվեց՝ հրաժարվելով լսել Ռուսաստանին, պնդելով Կիեւի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և սպառնալիք ստեղծելով Մոսկվայի համար;

▪️Ռուսաստանը զսպելու և նրան հաղթելու ցանկությունը պատկանում է Նապոլեոնին և Հիտլերին. «Մենք նախկինում անցել ենք այս ամենի միջով»;

▪️Ռուսաստանի Դաշնության և ՄԱԿ-ի միջև Ռուսաստանի Դաշնությունից հացահատիկի և պարարտանյութերի արտահանման խոչընդոտները վերացնելու անհրաժեշտության մասին հուշագիրը շարունակում է գործել մինչև հուլիս;

▪️Անհրաժեշտ է վերացնել ռուսական գյուղատնտեսական ապրանքների արտահանման նկատմամբ խտրական միջոցները;

▪️Արևմուտքը մեղավոր է կանխամտածված դիվերսիայի և անբարեխիղճ մրցակցության մեջ, ինչը հանգեցրել է գների բարձրացման և համաշխարհային պարենային անվտանգության վատթարացման;

▪️Պատժամիջոցների պահանջվող վերացման փոխարեն ՄԱԿ-ը փորձեց շրջանցել առկա սահմանափակումները, որոնք Մոսկվան անընդունելի է համարում;

▪️Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել դիտարկել 30-օրյա հրադադարի մասին՝ ենթակառուցվածքների հրետակոծությունների և սադրանքների դադարեցման հստակ երաշխիքների դեպքում;

▪️Եվրոպան շարունակում է աջակցել հակամարտությանը՝ անտեսելով իր և միջազգային հանրության համար ռիսկերն ու հետևանքները։