Հայը պաշտպանում է եկեղեցին հայից. ինչպե՞ս հասանք այս օրվան (ֆոտոշարք)

Հայը պաշտպանում է եկեղեցին հայից. ինչպե՞ս հասանք այս օրվան (ֆոտոշարք)

Բազմաթիվ քաղաքացիներ այսօր հավաքվել էին Էջմիածնում, Մայր տաճարի տարածքում՝ ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու, որի դեմ տևական ժամանակ պայքար է տարվում:

Ամոթալի պայքար, քանզի Հայ առաքելական եկեղեցու ու Վեհափառի դեմ իրականացվող արշավի հեղինակները մի խումբ հայեր են: Նրանք կեղծիք ու ստեր են տարածում եկեղեցու, Վեհափառի մասին, մարդկանց հանում ընդդեմ Մայր Աթոռի և այսօր, դեռ մի քանի ամիս առաջ էին հայտարարել, որ հակաեկեղեցական մեծ հավաք են անելու: Սակայն չհաջողեցին:

Եկեղեցին հարգող ու պաշտպանող քաղաքացին ոտքի է ելել. Այսօր հազարավոր հավատավորներ Մայր տաճարի մոտ էին՝ իրենց աջակցությունը հայտնելու:

Թե ինչպիսին էր օրը Էջմիածնում, ֆիքսել է MediaHub-ի լուսանկարիչ Գեղամ Մկրտչյանը:

Գտե՛ք Ձեզ մեր լուսանկարներում...