Xiaomi Redmi-ի առաջատար մոդելը պայթել է

Xiaomi Redmi-ի առաջատար մոդելը պայթել է

Xiaomi ընկերության առաջատար Redmi Note 11 Pro 5G սմարթֆոնը պայթել է հենց իր տիրոջ անկողնում, հայտնում է DigitNews լրատվական պորտալը։

Նշվում է, որ սարքի տերը չի տուժել, միջադեպի մանրամասները չեն հստակեցվում։ Պայթած սարքի տերը պատմել է, որ սմարթֆոնը գնելուց ընդամենը 10 օր է անցել։

Իր գրառման մեջ նա նաեւ նշել է Xiaomi-ի պաշտոնական կայքը եւ փոխհատուցում պահանջել, սակայն ընկերությունը չի մեկնաբանել միջադեպը։