«Արարատն» արդեն Սկոպյեում է

«Արարատն» արդեն Սկոպյեում է

Երևանի «Արարատի» պատվիրակությունը հուլիսի 5-ի առավոտյան ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք, որտեղ տեղի կունենա Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի՝ մակեդոնական «Շկենդիայի» դեմ հանդիպումը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Արարատը» հուլիսի 5-ի երեկոյան մարզում կանցկացնի Մակեդոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կենտրոնում, իսկ հուլիսի 6-ին նախախաղային մարզում տեղի կունենա Սկոպյեի ազգային մարզադաշտում, որտեղ կայանալու է հանդիպումը:

«Արարատի» կազմում Սկոպյե են մեկնել հետևյալ ֆուտբոլիստները. Արտյոմ Պոտապով, Գոռ Մանուկյան, Յուրի Մաղաքյան, Մարկո Պրլևիչ, Հովհաննես Նազարյան, Խուան Բրավո, Դիմիտրի Լեգբո, Հրայր Մկոյան, Վարդան Արզոյան, Արման Մկրտչյան, Ռուդիկ Մկրտչյան, Իվան Դիաս, Էդգար Մալաքյան, Գոռ Մալաքյան, Բաբու Չամ, Ռազմիկ Հակոբյան, Ալիյու Իսահ, Դավիթ Մանոյան, Դրիլոն Կաստրատի, Ալիկ Առաքելյան, Ալեքսանդր Գլիշիչ: