Հունան Հայրումյանը նշանակվել է Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ապրիլի 14-ին հաստատել է կառավարության որոշումներ, համաձայն որոնց՝ Էդիկ Ավանեսյանն ազատվել է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից, Հունան Հայրումյանը նշանակվել է Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար:
Հիշեցնենք, որ Հունան Հայրումյանն այսօր ազատվել էր ԱՀ ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից։