Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է ԱԱԾ 2023 թ. գործունեության հաշվետվությունը

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է ԱԱԾ 2023 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 24-ին այցելել է Ազգային անվտանգության ծառայություն՝ 2023 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Հայտնել է Փաշինյանի մամուլի ծառայությունը։

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների մասին: