Արցախում մեր արժանապատվությունն է. Վարդևանյան

Արցախում մեր արժանապատվությունն է. Վարդևանյան

Արցախում մեր արժանապատվությունն է, Արցախում մեր մեջքն ուղղելու հնարավորությունն է, Արցախում չափազանց մեծ ուժ ու խորհուրդ կա: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, որն այժմ Արցախում է:

Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմից հետո շատերիս մոտ որոշակի անկում է նկատվում տրամադրության, վստահության, բայց չենք կարող թերագնահատել Արցախը: Նա հիշեցրեց, որ ապրիլի 5-ին հանրահավաք է նախատեսված, իմաստը՝ հավաքվելն ու միմյանց լսելն է, աշխարհին ցույց տալն է, որ իրականում ՀՀ-ն երբեք ու երբեք թույլ չի տալու 1992թ ԳԽ որոշմամբ արձանագրված պայմանագրի խախտումը, Արցախի Հանրապետությունը երբեք չի լինելու թշնամական կազմում: